fbpx

Զանգերի կենտրոնի օպերատոր


Մենք փնտրում ենք հաղորդակցվող, պատասխանատու և արագ կողմնորոշվող մասնագետի, ով կդառնա մեր ընկերության «դեմքը» հեռախոսակապի և առցանց հարթակների միջոցով:

Հիմնական պահանջներ (Requirements):

  • Բարձրագույն կրթություն (կամ ավարտական կուրսի ուսանող):
  • Հայերենի և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում (գրագետ խոսք և ուղղագրություն), անգլերենի լավ տիրապետումը կդիտվի որպես առավելություն:
  • MS Office փաթեթի տիրապետումը։ Bitrix24 կամ այլ CRM համակարգերի հետ աշխատանքի փորձը ցանկալի է:
  • Հաճախորդների հետ քաղաքավարի շփվելու, բողոքները լսելու և լուծումներ առաջարկելու ունակություն:
  • Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու և սթրեսային իրավիճակներում զսպվածություն պահպանելու հմտություն:

Աշխատանքային պարտականություններ.

  • Ստացվող հեռախոսազանգերի սպասարկում և հաճախորդների խորհրդատվություն:
  • Տեղեկատվության մուտքագրում և թարմացում CRM համակարգում (Bitrix24):
  • Հաճախորդների հարցումների վերահասցեագրում համապատասխան բաժիններին:
  • Ընկերության ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրում:

Մենք առաջարկում ենք.

  • Ժամանակակից աշխատանքային միջավայր և տեխնիկական հագեցվածություն
  • Մասնագիտական վերապատրաստում և աճի հնարավորություն
  • Մասնակի հեռավար աշխատանքային գրաֆիկ (ըստ անհրաժեշտության)

Ապրանքներ