fbpx

Ամառային խորհուրդ ՇԴ ունեցող անձանց

diabetes autumn

diabetes autumn

Ամառային խորհուրդ շաքարային դիաբետ ունեցող անձանց

Ամռան շոգին որոշ հիվանդություններ սրվում են, ու չնայած շաքարային դիաբետը դրանց շարքից չէ, դիաբետիկներին միևնույն է խորհուրդ է տրվում ամռանը հետևել որոշ խորհուրդների, որոնք նրանց կօգնեն մնալ առողջ ու խուսափել լուրջ բարդություններից։

Շատ ջուր խմեք
Օրգանիզմում հեղուկի պակասը կարող է ամռանը լուրջ ջրազրկման պատճառ դառնալ։ Դիաբետիկները մյուսներից շատ են վտանգված ջրազրկվելու հարցում` արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի պատճառով։ Գաստրոէնտերիտի հետմիասին, որը նկատվում է թույլ իմունիտետով դիաբետիկների մոտ, դա լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։ Խորհուրդ է տրվում ամեն օր խմել առնվազն 2- 3 լ ջուր։

Հրաժարվեք գազավորված ըմելիքներից
Ոմանք չեն գիտակցում, որ քաղցր գազավորված ըմպելիքները պարունակում են շատ կալորիաներ ու ինչն ավելի սարսափելի է՝ շատ շաքար կամ առողջության համար վտանգավոր շաքարի փոխարինիչ։ Դիաբետիկներին, ինչպես նաև իրենց առողջության մասին հոգ տանող բոլոր մյուս մարդկանց նման ըմպելիքները հակացուցված են։

Ձգտեք ցերեկային ժամերին փողոց դուրս չգալ
Ուժեղ շոգին՝ առավոտյան ժամը 11-ից մինչեւ 3-ը, ավելի լավ է դուրս չգաք տանից։ Դա հատկապես վերաբերում էայն դիաբետիկներին, որոնք նաև մաշկի խնդիր ունեն։ Արևի ճառագայթների ազդեցության տակ ինֆեկցիայից վնասված մաշկը կարող է բորբոքվել, իսկ նման բորբոքումները դիաբետիկների մոտ, ինչպես գիտեք, դժվարությամբ են բուժվում։ Բացի դրանից, եթե շատ ժամանակ անցկացնեք արևի ուղիղ ճառագայթների տակ, դակնպաստի օրգանիզմի ջրազրկմանը։

Կանոնավոր կերպով ստուգեք տեսողությունը
Դիաբետով հիվանդներից շատերը վաղ թե ուշ բախվում են այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են դիաբետիկ ռետինոպատիան կամ գլաուկոման։ Դիաբետիկներին խորհուրդ է տրվում կանոնավոր ստուգել աչքերը, որպեսզի ժամանակին հայտնաբերեն խնդիրը ու սկսեն բուժում։

Վերահսկեք արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը
Անկախ տարվա եղանակից՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելը դիաբետիկների համար հատկապես կարևոր է։ Նույնիսկ արձակուրդի ժամանակ մի մոռացեք կանոնավոր չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու հետևել ճիշտ սննդակարգի

Ապրանքներ