Մենք փնտրում ենք Կլինիկական լաբորատոր սարքավորումների կիրառական մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի սարքավորումների ներդրման և արդյունավետ օգտագործման գործընթացին։
Աշխատանքային պարտականություններ
- Կլինիկական լաբորատոր սարքավորումների տեղադրման, օգտագործման և խնամքի գործընթացում աջակցություն գործընկերներին
- Սարքավորումների ծրագրային ապահովման, գործնական և կլինիկական կիրառության թրեյնինգների իրականացում օգտվող անձնակազմին
- Խնդիրների կանխարգելում և կարգավորում՝ տեղում կամ հեռակա
- Կոնֆերանսների և մասնագիտական միջոցառումների մասնակցություն
- Սարքավորումների հետ կապված խնդիրների վերաբերյալ նամակագրություն արտադրողների և գործընկերների հետ
- Մշտական հետադարձ կապ գործընկերների հետ սարքավորումների աշխատանքի շարունակական դիտարկման նպատակով
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ բժշկական, կենսաբժշկական կամ կենսաբանական ոլորտում
- Աշխատանքային փորձ բժշկական կամ լաբորատոր ոլորտներում
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
- Մանրուքներին ուշադրություն, նախաձեռնողականություն և սթրեսակայունություն
Պայմաններ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Մրցակցային աշխատավարձ
- Բժշկական ապահովագրություն
- Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն
- Կորպորատիվ սնունդ
- Բիզնես գործուղումներ
Դիմե՛ք, թե հետաքրքրված եք առողջապահական տեխնոլոգիաների զարգացմամբ և պատրաստ եք ապահովել լիարժեք աջակցություն բժշկական ոլորտի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական կատարելագործմանը։


