fbpx

Հաշվապահ

Մենք փնտրում ենք պատասխանատու, ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի գերազանց իմացությամբ հաշվապահ՝ միանալու մեր թիմին։

Եթե գնահատում եք թիմային աշխատանքը և ցանկանում եք զարգանալ կայուն Ընկերությունում, սպասում ենք հենց ձեզ։

Պարտականություններ

  • Հարկային հաշիվների և տեղափոխման փաստաթղթերի դուրս գրում,
  • Ճշգրտվող հաշիվների դուրս գրում,
  • Վաճառքի Պայմանագրերի մուտքագրում, հաշվառում և կատարման վերահսկողություն, հաշվետվությունների կազմում,
  • Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հաշվառում և ըստ անհրաժեշտության ակտերի կազմում,
  • Պահեստի ելքի օրդերների կազմում և փաստաթղթավորում,
  • Նյութական արժեքների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում,վերատեսակավորում,
  • Փոխանցման հաշիվների տրամադրում գնորդին,
  • Հաշվետվությունների տրամադրում գործընկերներին,
  • Վերոնշյալ գործառույթներից բխող ցանկացած այլ առաջադրանքի իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության կամ ֆինանսական ոլորտներում,
  • Մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel, ՀԾ Ձեռնարկություն,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն,
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն:

Պայմաններ և արտոնություններ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Դասընթացների մասնակցելու հնարավորություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00։

Աշխատանքի վայրը՝ Տիչինա 98։

Ապրանքներ