
Հունիսի 27-ին՝ ք․Երևան «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի ունեցավ «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ՝ աշխարհահռչակ «Ռոշ Դիագնոստիկս»-ի հետ համատեղ կազմակերպված մասնագիտական կոնֆերանս՝ «Բժշկության ապագայի ձևավորումը. Արհեստական բանականության ինտեգրումը շաքարային դիաբետի շարունակական մոնիթորինգի և POCT ախտորոշման ոլորտում» խորագրով, որը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին և միջազգային գործընկերներին։
Մասնակիցների շարքում են ներզատաբաններ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, գինեկոլոգներ, գաստրոէնտերոլոգներ, լաբորատոր բժիշկներ և մասնագետներ, տարբեր բժշկական կենտրոններից։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին շաքարային դիաբետի կառավարման և Point-of-Care (POCT) ախտորոշման ոլորտում կիրառվող ժամանակակից թվային լուծումները, արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաները և դրանց դերը անհատականացված բուժման, հեռավար մոնիթորինգի և կլինիկական որոշումների կայացման գործընթացում։




