
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Կոնցեռն-Էներգոմաշ» և bioMérieux ընկերությունների կողմից համատեղ կազմակերպված «Մանրէաբանության խնդիրներն ու արդի լուծումները» թեմայով սեմինարը։
Միջոցառման հատուկ հյուր՝ Վարշավայի «Ռազմաբժշկական ազգային գիտահետազոտական ինստիտուտի» մանրէաբանության ծառայության ղեկավար Անետա Գուզեկ (մ․գ․թ)
Միջոցառման թեմաներն էին․
- bioMérieux-ի ախտորոշիչ լուծումները մանրէաբանությունում
- Հիվանդանոցի մանրէաբանական քարտեզագրում
- Սկրինինգը որպես պաթոգենների համակարգված հսկողության մաս
- Randox ծրագրի հնարավորությունները մանրէաբանությունում
Շնորհակալ ենք մեր հյուրերին մասնակցության և ակտիվ քննարկումների համար։