Հիպերգլիկեմիա
Հիպերգլիկեմիա կամ գերշաքարարյունությունը առաջանում է, երբ արյան մեջ գլյուկոզի մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը: Դիմեք ձեր բուժող բժշկին, որպեսզի նա ձեզ տրամադրի գլյուկոզի թիրախային միջակայքը, որը ձեզ հնարավորություն կտա ունենալ բուժման բարեհաջող ընթացք:
Արյան մեջ գլյուկոզի քանակը կարող է բարձրանալ տարբեր պատճառներով, բայց առավել հաճախ դրան են հանգեցնում`
- Մեծ քանակությամբ սննդի օգտագործումը,
- Վատ կամ ժամկետանց ինսուլինը,
- Սթրեսը, վիրուսային կամ այլ հիվանդությունները,
- Անհրաժեշտ բժշկական հաբերի ընդունումից հրաժարվելը,
- Ֆիզիկական ծանրաբեռնվածության ոչ բավարար քանակը կամ ընդհանրապես բացակայությունը:
Արյան մեջ շաքարի ավելցուկային քանակությունը կարող է պատճառ դառնալ լուրջ խնդիրների և քրոնիկ բարդացումների:
Արյան մեջ շաքարի ավելցուկային քանակի նախանշաններն են`
- Հաճախակի միզարտադրությունը,
- Անհասկանալի քաշի կորուստը,
- Տեսողության խանգարումները,
- Բերանում չորության զգացումը կամ մաշկի չորությունը,
- Հոգնածությունը և գերհոգնածությունը,
- Վերքերի կամ քերծվածքների ուշ լավացումը,
- Ծարավի անհագ զգացումը:
Կարևոր է հետևել, որ արյան մեջ շաքարի մակարդակը համապատասխանի նորմային: Արյան մեջ գլյուկոզի քանակի հաճախակի ստուգումը կօգնի խուսափել շաքարային դիաբետի հետևանքով առաջացող բարդություններից (հիպոգլիկեմիա և հիպերգլիկեմիայով պայմանավորված ծանր դեկոմպենսացիայից), որոնք հաճախ հանգեցնում են հաշմանդամության: