Տիպ 1 շաքարային դիաբետ
Տիպ 1 շաքարային դիաբետը սովորաբար հանդիպում է երեխաների, դեռահասների և երիտասարդների մոտ, թեպետ այն կարող է սկսվել յուրաքանչյուր տարիքում: Երեխաների մոտավորապես 3% -ը` դեռահասները և երիտասարդները տառապում են դիաբետի այս տեսակով: Ներկայումս քիչ չեն նաև տիպ 2 շաքարային դիաբետի ախտորոշման դեպքերը մանուկների և դեռահասների շրջանում:
Տիպ 1 շաքարային դիաբետը որպես կանոն սկսում է կտրուկ: Նրա բնորոշ ախտանիշներն են`
• Անհագ ծարավը և չորության զգացում բերանումը,
• Հաճախակի նյարդային վիճակը.
• Գերհոգնածությունը և թուլությունը, էներգիայի պակասը,
• Կտրուկ քաշի կորուստը,
• Վերքերի ուշ լավացումը,
• Ինֆեկցիոն հիվանդությունների հակվածությունը,
• Տեսողության խանգարումները:
Տիպ 1 դիաբետը զարգանում է այն դեպքերում, երբ իմունային համակարգում քայքայվում են ենթաստամոքսային գեղձի ß բջիջները դադարելով արտադրել ինսուլին:
Արդյունքում նրանց խախատումը օրգանիզմում հանգեցնում է ինսուլինի բացարձակ պակասին, որը տանում է օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսների խանգարմանը:
Տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում նշանակվում է ինսուլինոթերապիա, որով օրգանիզմը ապահովվում է անհրաժեշտ ինսուլին հորմոնով և այն ներարկվում է հետևյալ երկու եղանակներով`
• Ինսուլինային պոմպի օգնությամբ
• Ինսուլինային գրիչի օգնությամբ
Մեկ անգամյա ներարկիչի օգնությամբ`
Ինսուլինային թերապիայի գլխավոր նպատակն է արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմայի սահմաններում պահպանելը: Բայց այն հնարավոր է միայն առողջ սնվելու, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության և անընդհատ արյան մեջ գլյուկոզի քանակի չափման դեպքում: Դիաբետի կանոնավոր ինքնահսկումը հնարավորություն է տալիս կանխել շաքարային դիաբետի հետևանքով առաջացող սուր և քրոնիկ բարդությունները: